Սերժ Սարգսյանն այցելել է «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ցուցահանդես

Մասնակցում է 110 կազմակերպություն Հայաստանից և Արցախից
Nakhagah-cucahandes

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է հոկտեմբերի 13-15-ը անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն Հայաստանից և Արցախից:

Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսակներին:

Շրջայցի ավարտին կազմակերպիչները ցուցահանդեսի բացօթյա հատվածում նախագահին ներկայացրել են նաև գյուղտեխնիկայի, ինտենսիվ այգիների և կաթիլային ոռոգման համակարգերի զարգացման հնարավորությունները:

cucahandes-nakhagah

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները