Երեխայի հետ՝ երեխա, պատանու հետ` պատանի. նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է շփման իր մոտեցումների մասին

«ՀՀ նախագահը հասարակության տարբեր շերտերի հետ շփման ժամանակ պետք է տարբեր մոտեցում ցուցաբերի»:
nakhagah-erexa

ՀՀ նախագահը հասարակության տարբեր շերտերի հետ շփման ժամանակ պետք է տարբեր մոտեցում ցուցաբերի: ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ՝անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե երեխաներին պաղպաղակ հյուրասիրելու միջոցառումը մեծ արձագանք է ստացել:

«Հանրապետության նախագահը երեխաների հետ պետք է իրեն երեխա զգա, պատանիների հետ՝ պատանի, եթե կարիք իրենց հետ պետք է խոսի ու պարի: Մեծերի հետ իրեն պետք է պահի որպես մեծ, զինվորի հետ, որպես զինվոր: Բայց չգիտեմ, թե նախագահն ինչպես պետք է պահի լրագրողների հետ…(ժպտում է): Երևի, պետք է պահի ազատ ու ազնիվ ու հարցերին պատասխանի: Երբ նախագահ չլինեմ, կարող եմ ասել ինչ ուզում եք, հիմա պետք է ասեմ այն, ինչ ճիշտ է, նախագահի լիազորությունների և էության մեջ է մտնում»,- ասաց Արմեն Սարգսյանը:

*

*