Նախագահը հոկտեմբերի 9-ին կմեկնի ԱՄՆ

Այցի շրջանակներում նախատեսված են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ հանդիպումներ:
serj-sargsyan

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին մեկնարկող «Հայաստան» ներդրումային համաժողովին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, համաժողովին հրավիրված են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և շուրջ հարյուր միջազգային ներդրողներ:

Այցի շրջանակներում նախատեսված են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ հանդիպումներ:

Մեկ Մեկնաբանություն
  • Նախագահը հոկտեմբերի 9-ին կմեկնի ԱՄՆ — Armenian National Committee of America
    9 октября 2016 at 00:00

    […] Source: Yerkir Media Link: Նախագահը հոկտեմբերի 9-ին կմեկնի ԱՄՆ […]

  • *

    *