Բաղրամյան 26-ի դիմաց բողոքող նաիրիտցիներից երեքին ներս հրավիրեցին հանդիպման

Գործարանի խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն ստացել
naxagahakan-nstavayr

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան 26-ի դիմաց: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ նաիրիտցիները բարձրացնում են գործարանի վերագործարկման և չվճարված աշխատավարձերի վճարման հարցը: Նրանք նշում են, որ գործարանի խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն ստացել, իսկ նախկին կառավարությունների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, նրանց գնահատմամբ, արդյունավետ չեն եղել:

Նրանցից երեքին հրավիրեցին վարչապետի նստավայր՝ հանդիպման: Ներս մտնելուց առաջ նրանք չգիտեին, թե կոնկրետ ում հետ են հանդիպելու:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 15ին հանդիպել էր «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանի, նաիրիտցիների համակարգող խմբի անդամների և աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները