Հայկական արտադրության կոսմետիկան կարտահանվի Հարավային Կորեա

Արտահանման պատվերը «Նաիրիան» ընկերությունը ստացել է ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում
haykakan-ochar

Հայկական արտադրության բնական և օրգանական կոսմետիկայի` շուրջ 10 հազար դոլարի առաջին փորձնական խմբաքանակն արտահանվում է Հարավային Կորեա և Հոնկոնգ: Արտահանման պատվերը «Նաիրիան» ընկերությունը ստացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում «Cosmoprof North America 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցության արդյունքում:

Ինչպես նշեց «Նաիրիան» ընկերության համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը, կորեացիներից պատվեր ստանալն անակնկալ էր իրենց համար, քանի որ այդ երկիրն աշխարհում հայտնի է կոսմետիկայի իր բազմատեսակ արտադրանքով:  «Միևնույն ժամանակ կորեացի կանայք շատ լավ են հասկանում կոսմետիկայից և գնահատում են որակն ու հատկապես դրա բաղադրությունը: Այդ իմաստով` զարմանալի չէր, որ մեզ վրա ուշադրություն դարձրեցին»,-ասաց Անահիտ Մարկոսյանը:

«Նաիրիան» ընկերությունը հիմնադրվել է 2012-ին և աշխատում է Հայաստանի բնաշխարհի ռեսուրսներով, օգտագործվող բույսերը մշակում է օրգանական եղանակով իր սեփական դաշտային տնտեսությունում: Այստեղ զբաղված է շուրջ 40 աշխատակից, մի մասը Արագյուղից են, որտեղ տեղակայված է ընկերության արտադրամասը:

*

*