Վաղն էլ Կամասուտրա կբեմադրեն. Նաիրա Զոհրաբյան

Պատգամավորն անդրադարձել է մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանում տեղի ունեցած «Հուզանք ու զանգ» ներկայացմանը
naira-zohrabyan

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանում տեղի ունեցած «Հուզանք ու զանգ» ներկայացմանը, որն ուղեկցվել էր բախումներով։ Գրառման մեջ ասվում է.

«Ու էս մառազմը և ապականությունը շարունակվելու է, քանի դեռ հասարակության մեծ մասը լուռ է:

Երեկ հետևում էի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող, այսպես կոչված, ֆուտուրիստական պոեզիայի էքսպերիմենտալ ընթերցմանը, ինչը, պարզվեց, ըստ այդ «ներկայացման» գլխավոր դերակատարներից մեկի, Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցի` «ֆուտուրիստական պոեզիայի ապագայի ձայնն է անցյալում, որ գալիս է հռչակելու արվեստագետի ներկայությունը»: Հասկացաք չէ՞: Բնականաբար` ոչ: Ես ևս, լինելով մասնագիտությամբ թատերագետ, ով հաստատ տարբերում է արվեստը ապականությունից, մառազմից, զառանցանքից և հիվանդ մարդկանց ախտաբանական սուբլիմացիաներից, ոչինչ չհասկացա:

…Ու թող չհամարձակվի որևէ «ազատ ճախրող» արվեստագետ ասի, թե երեկ Հանրապետության մետրոյի մատույցներում տեղի ունեցածը արվեստ էր և գոյության իրավունք ունի: Արդեն ասացի` նույն տրամաբանությամբ վաղը հրապարակներում և ձեր երեխաների կրթարանների դիմաց նման «ազատ ճախրող արվեստագետները» կբեմադրեն Կամասուտրա ու ձեր երեխաները ստիպված կլինեն հաղորդակիցն ու ականատեսը լինել այդ «բարձր արվեստին»:

Ամբողջությամբ՝ այստեղ:

*

*