Անհայտ անձը մուտք է գործել Նաիրա Զոհրաբյանի էլեկտրոնային հասցե

Նաիրա Զոհրաբյանն այդ քայլն այլանդակություն է որակել:
naira-zohrabyan

Գիշերն անհայտ անձը մուտք է գործել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պաշտոնական էլեկտրոնային հասցե եւ, ներկայանալով James Mayer անվամբ, էլեկտրոնային X հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել:

Նաիրա Զոհրաբյանն այդ քայլն այլանդակություն է որակել: Պատգամավորը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել. «Ո′չ իմ էլեկտրոնային հասցեն, ո′չ իմ Messenger-ը, ո′չ էլ իմ որեւէ այլ օգտահաշիվ որեւէ մեկի կամ կառույցի համար հաստատապես հետաքրքրություն չեն ներկայացնում: Ես ինչ մտածում եմ, այդ մասին հայտնում եմ հրապարակային, եւ իմ որեւէ օգտահաշիվ քրքրելու եւ այնտեղ ինչ-որ հույժ հետաքրքիր սկանդալ փնտրելու համար ավելորդ ռեսուրս մի ծախսեք»:

*

*