Ապրիլյան պատերազմը մասիսցի Աղասիին ու Հենրիկին ընդմիշտ միավորեց

Նրանք նահատակվեցին, բայց իրենց սխրագործությամբ մնացին մեր՝ նորօրյա պատմության ամենահերոսական էջերում:

 

Մենք շարունակում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել ապրիլյան պատերազմի ընթացքում անմահացած հայորդիների մասին պատմող տեսանյութերի շարքը: Նահատակած Փաղանգ: Նրանք նահատակվեցին, բայց իրենց սխրագործությամբ մնացին մեր՝ նորօրյա պատմության ամենահերոսական էջերում:

Այս տարվա հունվարին Հենրիկը պետք է արդեն տանը լիներ: Միակ որդու վերադարձին ծնողներն անհամբեր էին սպասում, անավարտ գործեր ու երազանքներ շատ ունեին:

Պարգեւները, փառքի անկյունը Ղահրամանյանների տուն 2016-ի ապրիլը բերեց: Նրանց միակ որդին՝ 19-ամյա Հենրիկն, այդ օրերին հերոսաբար զոհված տղաններից է:

«Ամսի երկուսին ինքը դիրք էր բարձրացել, գիշերը զանգեցինք, ասեցինք ինչ կա, ասեց հանգիստ եղի՝ մի քիչ դմդմբացրել են»,- ասում է  Ռուզաննա Ղահրամանյանը:

Հանգստացրել էր ու հեռախոսն անջատել. սա Հենրիկի ու ծնողների վերջին զրույցն էր: Տիկին Ռուզաննան ասում է՝ մի քանի օր իրենց զանգերն անպատասխան են մնացել, հետո արդեն որդուց լուր իմանալու համար զինվորական կոմիսարիատ էին շտապել:

«Ապրիլի 7-ին գնացել էի եկեղեցի, ճանապարհին ընկերուհիներս եկան, որ տուն գնացի մարդ կար, էտ ժամանակ հասկացա մի բան որդուս եղել է»,- պատմում է տիկին Ռուզաննան:

Ինչպես է որդին զոհվել ՝ շատ բան չգիտեն, զինկոմարիսարիտում ասել են՝ վիրավորների է փորձել օգնել , երբ հակառակորդը սկսել է կրակել:

***

 

Մանկության խաղերը Աղասի Ասատրյանի վերջին երկու տարիների կյանքի կռիվը պիտի դառնային: Ժամկետային ծառայության գնալուց մի քանի ամիս անց՝ զանգել էր հորը ու տեղեկացրել՝ հետախույզ է: Ծառայությունից ժամկետային զինծառայող- հետախույզ Աղասի Ասատրյանը չէր դժգոհում, վերջին անգամ մարտի 31-ին էր զանգել ՝ լավ լուրով:

«Զանգեց ասեց պապ կրակայինից հաղթել եմ, արձակուրդ են տվել: Բայց ապրիլի մեկին պիտի դիրք բարձրանար»,- հիշում է Սարմեն Ասատրյանը: 

Սովորության համաձայն դիրք բարձրանալու օրերին Աղասին տուն չէր զանգում , բայց ապրիլի երկուսին նրա հայրը հեռուստացույց էր նայել ու խառնվել իրար:

Հետո արդեն որդու զոհվելուց օրեր անց պիտի իմանային, հենց այդ օրը Աղասին 8 զինակից ընկերների հետ 13 ժամ հակառակորդի դեմ կռիվ է տվել՝ Թալիշի դիրքերի համար:

Հիմա արդեն սա Ասատրյանների համեստ բնակարանի ամենաթանկ անկույնն է: Այստեղ են հերոս զինվորի անձնական իրերը, պարգեւները: Հայրն ասում է հպարտ է՝ հերոս որդի ունի: Անցյալ ժամանակով չի խոսում, որդին այստեղ չէ միայն ֆիզիկապես:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*