Մյասնիկյան պողոտան կրկին փակ կլինի

Որպես այլընտրանք առաջարկվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:
asfaltapatum

Մյասնիկյան պողոտան առաջիկա երեք օրերին կրկին փակ կլինի: Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ առաջիկա երեք օրերին՝ ժամը 22:00-ից մինչեւ հաջորդող օրերի առավոտյան ժամը 07:00-ը, կրկին միակողմանի փակ կլինի Մյասնիկյան պողոտայի՝ Ավան վարչական շրջանի ուղետարից Հերացի փողոց իջնող հատվածը:

Նշված հատվածում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ:

Որպես այլընտրանք առաջարկվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:

*

*