Թեմատիկ քննարկումներ՝ «Մտքերի հայկական գագաթաժողով»-ի շրջանակում

Արմեն Սարգսյանն աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերի հետ երկկողմ հանդիպումներ է ունեցել

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթաժողով»-ի երկու օրերի ընթացքում կազմակերպվել են թեմատիկ քննարկումներ՝ աշխարհաքաղաքական զարգացումների, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, 4-րդ արդյունաբերական հեղափոխության, ձեռնարկատիրության ու նորարարությունների, 21-րդ դարի առաջնորդության ու քաղաքակրթությունների երկխոսության, արժութային ու ներդրումային քաղաքականության, աշխարհի առջև ծառացած ռիսկերի ու մարտահրավերների վերաբերյալ:

Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից Դիլիջան ժամանած նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչները, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչները, գիտնականները, գործարարներն ու ձեռնարկատերը ներկայացրել են իրենց փորձառությունն ու գաղափարները, անդրադարձել աշխարհում կատարվող գործընթացներին ու նշված ոլորտներում զարգացման միտումներին։

Գագաթաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերի հետ երկկողմ հանդիպումներ է ունեցել, որոնց հետ քննարկվել են ինչպես գագաթաժողովին, այնպես էլ տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։

*

*