Մշակույթի նախարարությունը հնարավոր է տեղափոխվի Գյումրի

«Կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը միակ նախարարությունը չպետք է լինի, որ մարզ տեղափոխվի»,- ասել է Մակունցը։
makunts-gyumri

«Շատ դրական եմ համարում նախարարությունը Գյումրի տեղափոխելը: Եթե կարողանանք հասկանալ, թե ինչպես ենք լուծում ադմինիստրատիվ խնդիրները ու շենքի հարցը, ես պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, որը տեղափոխում է նախարարությունը մարզեր: Կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը միակ նախարարությունը չպետք է լինի, որ մարզ տեղափոխվի, մյուս նախարարությունները ևս պետք է իրենց գործունեությունն այլ մարզեր տեղափոխեն, որպեսզի կարողանանք մարզերի համաչափ զարգացման մոդելը տեսնել ու տրամաբանություն ապահովել»,- Գյումրիում հայտարարել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:         

*

*