Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով...
movses-hakobyan (1)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով՝ Մովսես Հակոբյանը նշանակվել է  գլխավոր ռազմական տեսուչ:

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Մովսես Հակոբյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչ»,,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մովսես Հակոբյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ:

*

*