Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
movses-hakobyan

ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը՝  ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, իսկ գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ ռազմական գլխավոր տեսչությունը վերակազմավորվել է Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության։

*

*