Եղանակային վատ պայմանների պատճառով Մոսկվա-Երեւան թռիչքները ուշանում են

Արդեն մի քանի օր է, ինչ Մոսկվայից Երեւան վայրէջքներն ուշանում են:
inqnatir-hay

Մոսկվայում վատ եղանակային պայաններն ազդել են նաեւ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի չվացուցակների վրա: Մոսկվայից-Երեւան թռիչքները գրանցվում են 1-2 ժամ ուշացումներով:

Օդանավակայանից տեղեկացրին, որ արդեն մի քանի օր է, ինչ Մոսկվայից Երեւան վայրէջքներն ուշանում են, սակայն ոչ մի թռիչք դեռ  չեղյալ չի հայտարարվել:

Ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Մոսկվայում եղանակային վատ պայմաններից ելնելով «Վնուկովո»,  «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեվո» օդանավակայաններից չեղարկվել է մոտ 100 թռիչք:

*

*