Մոսկվայից դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով թռիչքներ են հետաձգվել

Մոսկվայի օդանավակայանում վատ եղանակի պատճառով չեղարկվել է 29 ավիաչվերթ:
zvartnots-rumb-ahazang-keghc-adrbejan-ip

Մոսկվայի օդանավակայանում վատ եղանակի պատճառով չեղարկվել է 29 ավիաչվերթ, ևս մի քանիսը հետաձգվել են։

Մոսկվայից դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով եւս թռիչքներ են հետաձգվել: Այս մասին տեղեկացնում են «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից:

Gazeta.ru կայքը գրել էր, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 7 չվերթ, ևս 7-ը հետաձգվել է։ «Շերեմետևոյում» չեղարկվել է 22 չվերթ, 6-ը՝ հետաձգվել։ Պատճառը Մոսկվայում սպասվելիք ձյունն ու մառախլապատ եղանակն է:

«Վնուկովո» օդանավակայանի չվացուցակում փոփոխություններ չեն գրանցվել։

*

*