Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներից մեկը տեղափոխվել է Մալայանի ակնաբուժական կլինիկա

Մեր մյուս համերկրացիները դեռեւս անհրաժեշտ բուժումն են շարունակում Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում։
malayan-klinika

Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած Հայաստանի 4 քաղաքացիներից մեկն այսօր Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից տեղափոխվել է Հայաստան։

Աչքի վնասվածքով տուժածին Հայաստանի սահմանին դիմավորած շտապօգնության մեքենան տեղափոխել է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա:

Մեր մյուս համերկրացիները դեռեւս անհրաժեշտ բուժումն են շարունակում Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները