Հայկական ավիաընկերությունը տրանզիտային թռիչքներ է սկսում Մոսկվա-Երեւան-Թբիլիսի եւ հակառակ ուղղություններով

«Արմենիա» ավիաընկերությունը ստացել է թույլտվություն ռուսական կողմից․․․
armenia-aviaynkerutyun

«Արմենիա» ավիաընկերությունը ստացել է թույլտվություն ռուսական կողմից՝ իրականացնելու Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է  «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը։

«Այժմ ընթանում են նոր ՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում գրանցելու գործընթացը, որը ըստ պլանավորվածի Երևանում պետք է լինի հուլիսի 8-ին, և վաճառքի կազմակերպումը: Օրական իրականացվելու է 2 չվերթ, որոնք համադրելու ենք նաև մեր գործընկեր «Վրացական ավիաուղիների» Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների հետ: Ըստ հաստատված չվացուցակի դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ մեկնող տրանզիտ ուղևորների սպասելաժամանակը Երևանում կազմելու է ընդամենը 50 րոպե:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ-ն արգելել է ավիափոխադրումները դեպի Վրաստան։

*

*