Հիմա էլ՝ «Մորուքի փառատոն» Հայաստանում

Այն կնպաստի տուրիզմի զարգացմանը
moruqi-paraton

«Մորուքի փառատոնը» Հայաստանում կնպաստի տուրիզմի զարգացմանը: Փառատոնը նախատեսված է անցկացնել 2018 թվականից:  Սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:

«Մենք մեկ տարի առաջ ներկայացնում ենք կայանալիք փառատոնները, քանի որ դրանք ավելի ճանաչելի են դառնում: 2018-ի համար նախաձեռնել ենք «Մորուքի փառատոնը»: Այն կլինի զբոսաշրջային փառատոն: Կանցկացվեն անհեթեթ ու անհավանական մորուքների մրցույթներ: Փառատոնի ծրագիրն արդեն ուղարկել ենք զբոսաշրջային ընկերություններին: Հունվարից այն կներառվի զբոսաշրջային փաթեթներում»,-ասաց Ն. Մանուկյանը:

*

*