«Մոնթե Մելքոնյան» վարժարանի անորոշ ապագան

Հավաստիացնում են՝ պոտենցիալ ներդրող չկա, բայց վստահ է՝ հետաքրքրվողներ կլինեն․․․

Վերջին օրերին վարժարանի եւ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի անունը զուգահեռաբար է հնչում: Ամեն ինչ սկսվեց, երբ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ահազանգեց, որ կոմերցիոն նպատակներով փորձում են օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը:

Հետո արդեն Նարեկ Բաբայանը հակադարձեց՝ ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կառուցած շքեղ հանգստյան գոտին շատ ճոխ է վարժարանի համար: Պարզվեց՝ խնդրի մասին վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանից է տեղեկացել, որը նաեւ ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահն էլ որոշել է գնալ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*