«Մոնթե Մելքոնյան» վարժարանում Բանակի օրը նշեցին «Փոքր Մհեր»-ի սաների հետ

Հայոց բանակի կազմավորման 25- ամյակը «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանում մեկ օր շուտ տոնեցին:

Հայոց բանակի կազմավորման 25- ամյակը «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանում մեկ օր շուտ տոնեցին: Սաներին չեն ցանկացել զրկել հանգստյան օրերն իրենց ընտանիքներում անցկացնելու իրավունքից: Տոնական միջոցառմանը հաջորդեց տոնական ճաշը:

Այս անգամ տոնական օրը դիմավորողների շարքերը համալրված էին նաեւ «Փոքր մհերականներով»։

«Փոքր Մհեր» կրթահամալիրում առաջացած լարված իրավիճակից ելնելով կառավարության որոշմամաբ 9-12-րդ դասարանի սաները տեղափոխվել են այստեղ:

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*