Կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դիմորդների ընդունելության կարգում նախատեսվող փոփոխություններին:
nist

Նոյեմբերի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Վարժարանի տնօրեն Գեղամ Սարգսյանը հաշվետու զեկույց է ներկայացրել կրթահամալիրում կատարված որակական և բովանդակային նոր փոփոխությունների, ռազմամարզական ծրագրերի ներդրման արդյունքում սաների առաջադիմության և կարգապահության, 2019թ. ուսումնական տարվա շրջանավարտների վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ՝ ուրախությամբ փաստելով, որ վարժարանում առկա պայմանները շարունակում են մրցակցային որակյալ կրթություն ապահովել սաների համար:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դիմորդների ընդունելության կարգում նախատեսվող փոփոխություններին, միջազգային կապերի ամրապնդման և փորձի փոխանակման հարցերին:

*

*