Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հնչել է վերջին զանգը

Կրթահամալիրն այս տարի ավարտել է 65 մոնթեական․․․
verjin-zang

Մայիսի 24-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտների համար հնչել է ուսումնական տարվա վերջին զանգը: Միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթահամալիրն այս տարի ավարտել է 65 մոնթեական, որոնց մեծամասնությունը ցանկություն է հայտնել շարունակել կրթությունը բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում:

image (1)

Շնորհավորելով շրջանավարտներին՝ վարժարանի տնօրեն Գեղամ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Մոնթե Մելքոնյանի անունը կրող վարժարանում սովորելն ու ծառայելը, պատանեկան տարիքից հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նախապատրաստվելը մեծագույն պատիվ և հպարտություն է յուրաքանչյուրի համար:

image

Շրջանավարտներին շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել նաև նրանց ծնողներն ու հարազատները, վարժարանի ուսուցչական և սպայական կազմի ներկայացուցիչները, վստահություն հայտնելով, որ կրթահամալիրի սաները հավատարիմ են լինելու Մոնթե Մելքոնյանի պատգամներին, շարունակելու են հարստացնել իրենց գիտելիքների պաշարը և, որպես վաղվա բանիմաց սպաներ, հայրենիքին ծառայելու են նրա օրինակով:

image (3)Հանդիսավոր միջոցառման ավարտին վարժարանի սաները ցուցադրել են ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական ու գործնական գիտելիքները, պարել ավարտական վալսը:

image (4)

*

*