«Մոնթե Մելքոնյան»-ը դառնալու է ամենամրցունակ ավագ դպրոցը

Փետրվարի 10-ին Տավուշի մարզում էր Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Փետրվարի 10-ին Տավուշի մարզում էր Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա այցելել է Մոնթե Մելքոնայի անվան ռազմամարզական վարժարանին հատկացված Դիլիջանի ուսումնական կենտրոն, խորհրդակցությունն է անցկացրել այնտեղ:
Դիլիջանի ԹՈւՄՈ կենտրոնում էլ նախարարը ներկա է գտնվել ԹՈւՄՈ-Բանակ ծրագրի մեկնարկին: Դրա կարեւորության մասին արդեն նա խոսել է Դիլիջանի քաղաքապետարանում, որտեղ հավաքվել էին մարզի սահմանամերձ բոլոր համայնքների ղեկավարները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը աշխատանքային այցի շրջանակում այցելել է 2016թ. ուսումնական տարվա մարտական հերթապահության արդյունքներով լավագույնը ճանաչված զորամաս, որի հրամանատարությանն է հանձնել լավագույն զորամասի պատվոդրոշը, խրախուսել է բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած սպաներին ու ժամկետային զինծառայողներին:
Այցի ավարտին Վիգեն Սարգսյանը սահմանամերձ Բերդավան եւ Դովեղ գյուղերում հանդիպել է տեղի բնակչությանը, քննարկել առկա խնդիրները:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*