Հերոսի քույրը նորածնին կոչեց Մոնթե՝ ապրիլին զոհված եղբոր անունով

Փոքրիկի ծնունդը հերոսի քրոջ՝ Գայանեի համար հրաշքի պես մի բան է

Ապրիլյան առաջին օրերին սահմանին բախումների ժամանակ զոհված հերոս Բենիամին Եղոյանը, որին ավելի հարազատ է եղել Մոնթե անունը, ընդամենը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել: Նրա հայրը ՊՆ ֆիզպատրաստության բաժնի պետ, գնդապետ Ներսես Եղոյանն է՝ Արցախյան շարժման առաջին մասնակիցներից:

Փոքրիկի ծնունդը հերոսի քրոջ՝ Գայանեի համար հրաշքի պես մի բան է. 7 տարի է սպասել երեխա ունենալուն: Եղբոր մահից շատ ցանցած իմացել է՝ երեխա է ունենալու. եղբայրն էլ եկել է երազին ու խոստացել՝ փոքրիկի պաշտպանն ու ապավենն է լինելու:Որոշել են փոքրիկի անունը եղբոր՝ Մոնթեի անունը դնել: Անբացատրելի զուգադիպությամբ լույս աշխարհ եկավ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը:

«Նմանացնում եմ, երբ որ ինքը քնած է, շրթունքների էս հատվածը, որ հավաքում է, Մոնթես էլ այդպիսի հատկություն ուներ, քնած ժամանակ կարող էր այդպիսի բաներ անել»,- ասում է Բենիամինի քույրը՝ Գայանե Եղոյանը:

Գայանեն էլ է զինվորական, լեյտենանտի կոչում ունի. իրենց ընտանիքում դա գենետիկորեն փոխանցվող մի բան է: Դեմ չի լինի, որ Մոնթեն էլ այդ գենի շարունակողը լինի, բայց երբեք չի ուղորդի նրան:

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝

Անի Ռափյան

Մեկ Մեկնաբանություն
  • Հերոսի քույրը նորածնին կոչեց Մոնթե՝ ապրիլին զոհված եղբոր անունով — Armenian National Committee of America
    4 февраля 2017 at 00:00

    […] […]

  • *

    *

    Լրահոս

    Բոլոր նորությունները