Մոմավառություն «Եռաբլուր» պանթեոնում` Անկախության տոնին ընդառաջ

Եռաբլուրում ուսանողները նախ ծաղկեպսակներ դրեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին, այնուհետև կազմակերպվեց մոմավառություն...
momavarutyun-erablur

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 200 ուսանողներ սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորեցին «Եռաբլուր» պանթեոնում:

ՀՀ Անկախության օրվան ընդառաջ բուհի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացված միջոցառման շրջանակներում Եռաբլուրում ուսանողները նախ ծաղկեպսակներ դրեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին, այնուհետև կազմակերպվեց մոմավառություն և ոգեկոչման արարողություն, իսկ հոգևոր այրերի առաջնորդությամբ կատարվեց սուրբ աղոթք:

 

 

*

*