Մոլդովայի նախագահը «Թումո»-ում էր

Այստեղ նա խաղացել է հակակոռուպցիոն խաղ ու լուսանկարվել PicsArt-ի աշխատակցի հետ։
dodon-tumo

Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնն իր տիկնոջ հետ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Բարձրաստիճան հյուրերին ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը։ Նախագահ Դոդոնը ծանոթացել է կենտրոնի կրթական ծրագրերին, շրջել է դասասենյակներով, նաև չի մերժել ամսական 100 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող PicsArt-ը տեսնելու առաջարկը:

Թումոցիների կողմից և Եվրամիության ֆինանսավորմամբ պատրաստված Tales of Neto հակակոռուպցիոն խաղը ևս հետաքրքրել է նախագահ Դոդոնին: Խաղի նպատակն է ցույց տալ կոռուպցիայի վատ հետևանքներն ու կրթել մարդկանց` հրաժարվելու սխալ վարքագծից: «Կոռուպցիայի դեմ պայքարի 50 տոկոսը գրագետ մարդն է, որի ձևավորմանն է ուղղված այս խաղը»,- ասաց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը: Խաղը ինտերնետ մարկետներում կհայտնվի դեկտեմբերի 9-ին:

 

*

*