ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը կարծում է, որ արդեն ժամանակն է՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Կառավարության որոշումով ամրագրել եւ դուրս հանել որեւէ մեկի ենթակայությունից, դարձնել այն ինքնուրույն, հզոր հիմնադրամ:
«Մատենադարանը մեր երկրի կարեւորագույն հաստատություններից է, եւ կարիք ունենք այն դարձնելու հատուկ հիմնադրամ: Արդեն իսկ կազմակերպչական աշխատանքների ճանապարհին ենք, որպեսզի Մատենադարանը դառնա մեր երկրում գիտության, մշակույթի հայագիտության կարեւորագույն բրենդներից մեկը, որտեղ ձեռագրային ֆոնդերը, ըստ էության, կլինեն պետության բացառիկ սեփականությունը, իսկ հիմնադրամը կտնօրինի հաստատությունը: Եւ Մատենադարանը կլինի իսկապես անկախ միավոր: Սա է կառուցվածքի փոփոխությունը, սա կանենք, եւ դրանից հետո նոր ձեւաչափով կկայանան տնօրենի ընտրություններ»,- ասաց Լեւոն Մկրտչյանը: