Ապրիլյան պատերազմի մասնակից բոլոր զինվորներն ուսումը կշարունակեն առավելագույն զեղչով

«Զեղչը կիրառվելու է այնպես, որ ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված ուսանողները գոհ լինեն»,- նշեց նախարարը:
levon-mkrtchyan

Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի զեղչից:  Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նրանց համար կիրառվելու է առավելագույն զեղչի չափը:

«Զեղչը կիրառվելու է այնպես, որ ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված ուսանողները գոհ լինեն»,- նշեց նախարարը:

Լևոն Մկրտչյանը նաև հայտնեց, որ ԿԳ նախարարի հանձնարարությամբ բուհերին արդեն 50 տոկոս և ավելի զեղչ կիրառելու մասին շրջաբերական է իջեցվել:

ԿԳ նախարարը նշեց նաև, որ այդ զեղչից կարող են օգտվել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները՝ անկախ առաջադիմությունից:

Այսպես՝  բանակից զորացրված այն ուսանողները, որոնց զինգրքույկում կա ապրիլյան պատերազմին մասնակցության գրառում, ապա նրանք ստանում են ուսման վարձի զեղչ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները