Մխիթարյանը կպատասխանի Հայաստանում երեխաների վիճակի վերաբերյալ հարցերին — Երկիր Մեդիա

Մխիթարյանը կպատասխանի Հայաստանում երեխաների վիճակի վերաբերյալ հարցերին

Երեխաները հունիսի 14-ին զեկույց են ներկայացնելու Հենրիխ Մխիթարյանին։
mkhitaryan-unisef
Լուսանկարը՝ Armsport.am-ի

Հայաստանի տարբեր շրջաններից եկած երեխաները հունիսի 14-ին զեկույց են ներկայացնելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր  Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին՝ իրենց առնչվող հարցերի, խնդիրների և երազանքների մասին:

Այս մասին տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից՝ հավելելով.

«Զեկույցի ավարտին՝ երևանյան ժամանակով ժ.10.45-ին, Հենրիխ Մխիթարյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը ուղիղ միացմամբ ֆեյսբուքյան ասուլիսի կմասնակցեն, որի ընթացքում կպատասխանեն Հայաստանում երեխաների վիճակի վերաբերյալ նախօրոք ստացված հարցերին»,- նշվում է հայտարարության մեջ:

*

*