Մխիթարյանը բարեգործական այց է կատարել Արյունաբանական կենտրոն

28-ամյա ֆուտբոլիստը զրուցել եւ լուսանկարվել է երեխաների հետ...
mkhitaryan

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր բարեգործական այց է կատարել պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը շրջել է մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի այն երեխաների հիվանդասենյակներով, ովքեր գտնվում են անկողնային վիճակում:

28-ամյա ֆուտբոլիստը զրուցել եւ լուսանկարվել է նրանց հետ, գնդակներ, մարզաշապիկներ եւ իր ստորագրությամբ նկարներ նվիրել երեխաներին: Մխիթարյանը հույս է հայտնել, որ իր այցով կկարողանա փոքրիկ ներդրում ունենալ երեխաների հոգեբանական վիճակի բարելավման եւ ապաքինման հարցում: «Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք եւ պայքարեք ձեր նպատակների համար»,- ասել է հայկական ֆուտբոլի առաջատարը:

*

*