Մսի իրացման եւս 2 կետեր ստացան տեղեկատվական պիտակներ

Սա վկայում է, որ այս վաճառակետերի մսի իրացման բաժինները համապատասխանում են սահմանված պահանջներին։
mis-pitak

Մայիսի 12-ին ՍԱՊԾ ներկայացուցիչները տեղեկատվական պիտակներ փակցրեցին Էլ-Սուս ՍՊԸ-ին պատկանող Խորենացի 52 հասցեում գտնվող մսի խանութի և «ՍԱՍ»  ԳՐՈՒՊ-ին պատկանող Կոմիտաս 52, Բաղրամյան 85 և Կիևյան 1 ա հասցեներում գտնվող սուպերմարկետների դիմապակիներին:

Սա վկայում է, որ այս վաճառակետերի մսի իրացման բաժիններն արդեն համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին. պահպանված են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, ապահովված են բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխությամբ ու լուսավորությամբ, լվացարաններով, նորոգված և հարթ մակերեսով պատերով և հատակով, սառնարաններով, մսի մշակման կոճղերով ու տախտակներով և այլն։ Սրահի աշխատակիցներից յուրաքանչյուրն ունի իր նախնական և պարբերական բուժզննությունը փաստող սանիտարական գրքույկ, տվյալ խանութում վաճառվող միսը ընդունվում է միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի առկայությամբ, ենթարկվում է պարտադիր անասնաբուժասանիտարական փորձաքննության:

*

*