Միքայել Պողոսյան. «Ուզում եմ հասկանանք, որ խնդիրները մեզանից յուրաքանչյուրիս մեջ են»

Ընթերցողներին է փոխանցել ամանորյա իր մաղթանքներն ու ցանկությունները...
miqayel-Poghosyan

Դերասան, երգիչ Միքայել Պողոսյանը yerkirmedia.am կայքի հետ զրույցում ընթերցողներին է փոխանցել ամանորյա իր մաղթանքներն ու ցանկությունները:

«Ուզում եմ, որ մենք կարողանանք սթափ մտածել, գիտակցենք մեր թերությունները, չբարդենք այն դիմացինի վրա և ամեն մեկս հասկանանք, որ խնդիրները մեզանից յուրաքանչյուրիս մեջ են»,-ասաց Միքայել Պողոսյանը:

Ըստ նրա՝ եթե կարողանանք հասկանալ դիմացինին, գիտակցել մեր սխալները, դրանից կշահի ամբողջ հայ ազգը. «Միայն դրանով կկարողանանք մեր առջև ծառացած խնդիրները լուծել և չկանգնել կործանման եզրին»:

 

*

*