Քննարկվել է ազատազրկման վայրերում մարդկանց իրավունքների պաշտպանության խնդիրը

Պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի նիստում...
bant

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստի այսօրվա օրակարգում քննարկվել է ազատազրկման վայրերում մարդկանց իրավունքների պաշտպանության խնդիրը։

Հանդիպմանը մասնակցել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետներ և ոլորտի մասնագետներ։

Քննարկվել են ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքին առնչվող խնդիրներ, ձերբակալվածների և կալանավորվածների պահելու վայրերում խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների արձանագրության ձևերի և դրանց լրացման կարգի համապատասխանության հարցը միջազգային իրավական չափանիշներին։

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փակ հաստատություններում անձանց և հատկապես անչափահասների կրթության իրավունքի ապահովմանն առնչվող ու ձերբակալվածներին պահելու վայրում մերձավոր ազգականների հետ միջնորմով տեսակցությունների հետ կապված խնդիրներին։

Հանդիպման ավարտին քննարկման առարկա են դարձել նաև հոգեբուժական հաստատություններում անձի իրավունքների ապահովման խնդիրները։

*

*