ՄԻՊ-ը Տավուշի սահմանամերձ գնդակոծությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել

Նա նշել է, որ գնդակոծություններն ուղիղ առնչվում են պաշտպանի կարգավիճակին։
arman-tatoyan (1)

Մարդու իրավունքների պաշտպանը Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի, Բաղանիս, Չինարի, Վազաշեն, Ոսկեւան եւ Այգեհովիտ գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ զեկույց է հրապարակել: Արման Թաթոյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ գնդակոծություններն ուղիղ առնչվում են պաշտպանի կարգավիճակին, քանի որ ստացված ահազանգերը մարդու իրավունքների տեսանկյունից արձագանքելու անհրաժեշտություն են առաջացնում:

Փաստահավաք աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների իրավունքների հարցերին, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեց մարդկանց վիճակին: Անգլերեն կազմված զեկույցը մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի Ազգային ժողովին, արտաքին գործերի նախարարությանն ու միջազգային կազմակերպություններին:

*

*