ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել Տավուշի և Գեղարքունիքի զորամասեր

Այցերի ընթացքում ուսումնասիրվել է տրամադրվող բուժօգնության որակը, առանձնազրույցներ են տեղի ունեցել զինծառայողների հետ
mip

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այց են իրականացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված զորամասեր՝ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումն ապահովելու, ինչպես նաև զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով: Այցերի ընթացքում ուսումնասիրվել է տրամադրվող բուժօգնության որակը, առանձնազրույցներ են տեղի ունեցել զինծառայողների հետ, սպայական և շարքային կազմի ներկայացուցիչները խոսել են իրենց հուզող խնդիրների մասին:

Նախորդ այցերի ժամանակ արձանագրված և Պաշտպանի կողմից բարձրացված առանձին խնդիրներ, կապված բժշկական օգնության տրամադրման հետ, ստացել են դրական լուծում։

*

*