ՄԻՊ աշխատակազմն այցելել է «Սասնա Ծռեր»-ի կալանավորված անդամներին

Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են կալանավորների պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը:
mip

ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի հանձնարարությամբ օգոստոսի 15-ին ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, այցի շրջանակներում նրանք առանձնազրույցներ են ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Սեդրակ Նազարյանի, Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև Պավել և Արամ Մանուկյանների հետ:

ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույցներ են ունեցել մի շարք կալանավորված և դատապատված անձանց հետ: Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը:

Առանձնազրույցների և ուսումնասիրությունների արդյունքներով համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու մարմիններին:

*

*