ՄԻՊ-ի աշխատակիցներն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Նրանք առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ:
mip

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետներն օգոստոսի 2-ին չհայտարարված այց են կատարել  ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկ:

Այցի շրջանակում Վարդան Գերավետյանը, հացադուլով պայմանավորված, հրաժարվել է ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցը, իսկ Տիգրան Մանուկյանն առողջության հետ կապված գանգատներ չի ներկայացրել: Աշխատակազմի մասնագետներն ուսումնասիրել են նաև նրանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները:
Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները կապ են հաստատել նաև Վարդան Գերավետյանի պաշտպանի հետ:

Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների պաշտպանությունն իրականացվում է հատուկ սկզբունքներով և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտական ուշադրության ներքո է:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

*

*