Ռուբեն Մելիքյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են Գարեգին Բ Վեհափառի հետ

Քննարկվել է վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը
katoxikos-mip-tatoyan-meliqyan22 (1)

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել են Մայր Աթոռ՝ հանդիպելու Գարեգին Բ Վեհափառի հետ՝ կապված նախորդ օրը Գնդեվանքի մերձակայքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ իրականացված ֆիզիկական ոտնձգության արտասովոր ու դատապարտելի փաստի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ռուբեն Մելիքյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը»,-նշել է  Ռուբեն Մելիքյանը:

Հուլիսի 14-ի երեկոյան  Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան, ով  ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ)։ 

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները