ՄԻՊ-ն արձագանքել է Սասնա ծռերի անդամներին հաց բերող Արթուրի փաստաբանի բողոքին

2 օր առաջ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում կալանավորված Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը...
mip

2 օր առաջ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում կալանավորված Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը, տեղեկացնելով, որ իր պաշտպանն ունի առողջական խնդիրներ: Սարգսյանը Ոստիկանության գնդի գրավման ժամանակ Սասնա ծռերի անդամներին հաց բերող անձն էր:

Պաշտպանի արագ արձագանքման խումբը երկու անգամ այցելել է Սարգսյանին եւ նրա փաստաբանի բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում է կայացրել: Սարգսյանը գանգատվել է սրտխառնոցից, որովայնի հատվածի ցավերից: Ստամոքսի արյունահոսությունով դեկտեմբորի 12-ին նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել են աղեստամքսային համակարգի խնդիրներ: Այժմ Նուբարաշեն քրեակատարողականում նա ստանում է դեղորայքային բուժում:

*

*