Հայաստանի ՄԻՊ-ը Ֆիլիպ Բուայայի հետ քննարկել է ՄԻԵԴ-ում վճիռների կատարման հարցը

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են զարգացնել երկկողմ համագործակցությունը Պաշտպանի հաստատության եւ Եվրոպայի խորհրդի միջեւ
hh-mip-buaya

Հայաստանում է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայան: Նա ժամանել է Հայաստան մարդու իրավունքների պաշտպանի եւ Սահմանադրական դատարանի նախագահի համատեղ հրավերով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների կատարման, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելմանն առնչվող, ինչպես նաեւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, Պաշտպանի գրասենյակի աշխատակիցների մարզերում ներկայացվածությանն առնչվող խնդիրներ:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են զարգացնել երկկողմ համագործակցությունը Պաշտպանի հաստատության եւ Եվրոպայի խորհրդի միջեւ՝ ընդլայնելով համագործակցության ոլորտները եւ դարձնելով այն շարունակական:

*

*