Պաշտպանն օգնել է իրականացնել տեսողական խնդիրներ ունեցող փոքրիկ Վիկտորյայի երազանքը

Նա երազում էր հանդիպել դերասանուհի Լալա Մնացականյանի հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օգնել է իրականացնել տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոցի սանի երազանքը:

Ամիսներ առաջ Թաթոյանը չհայտարարված այց էր կատարել տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց: Սաներից Վիկտորյան Պաշտպանին փոքրիկ գաղտնիք էր վստահել. երազում էր հանդիպել դերասանուհի Լալա Մնացականյանի հետ:
 Նրանց հանդիպումը կայացել է օմբուդսմենի ջանքերով: Նրանք միասին անգամ ասմունքել են Համո Սահյանի «Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ» բանաստեղծությունը:

«Մենք պետք է երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, գնահատենք նրանց ներուժը և բարձր պահենք նրանց արժանապատվությունը»,- ասել է Արման Թաթոյանը:

ՄԻՊ տրամադրել է հանդիպման տեսագրությունը:

*

*