«Երեխաների տուն» մանկատունը միկրոավտոբուս է նվեր ստացել

Միկրոավտոբուսի անհրաժեշտությունն ամեն օր են զգացել
mikroavtobus

Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից միկրոավտոբուս է նվեր ստացել:

Մանկատան տնօրեն Աննա Գևորգյանի խոսքով՝ միկրոավտոբուսի անհրաժեշտությունն ամեն օր են  զգացել.

«Երեխաներին պարբերաբար տանում ենք Երևան՝ բուժզննումների, վիրահատությունների, հաճախ կարիք է լինում երեխաներին զբոսանքի կամ որևէ միջոցառման տանել։ Փոքր մեքենաներով չենք կարողանում բոլորին տեղափոխել։ Բացառապես բոլոր երեխաները մշտական դայակի հոգածության կարիք ունեն, այդ պատճառով տարողունակ միկրոավտոբուսը մեզ շատ օգտակար կլինի»,-նշել է տնօրենը։

Միկրոավտուբուսի գնումը ֆինանսավորել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Էքսերճիէան, Դեվեճիէան, Շիմշիրօղլու ընտանիքները։

*

*