Միջազգային բակալավրիատի ներկայացուցիչները՝ Հայաստանում

Որակյալ կրթություն ստանալու նպատակով Արամ Խանլարին Իրանից տեղափոխվել է Հայաստան

Որակյալ կրթություն ստանալու նպատակով Արամ Խանլարին Իրանից տեղափոխվել էր Հայաստան եւ ընդունվել Անանիա Շիրակացու անվան ճեմարան, որն այդ ժամանակ դեռ չուներ միջազգային գիտակրթական համալիրի կարգավիճակ: 2010 թվականին ճեմարանը դարձել է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ՝ համալրելով 160 նորարարական դպրոցների համաշխարհային ցանցը: Այժմ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը Հայաստանում միակ ուսումնական հաստատությունն է, որի բոլոր երեք՝ տարրական, միջին եւ ավագ դպրոցները հավաստագրված են Միջազգային բակալավրիատի ծրագրերով: Արամը համոզված է՝ իր ճեմարանը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին: Ճեմարանում ստացած գիտելիքներով ու հատկապես անգլերենի իմացությամբ պատրաստվում է ընդունվել Հայաստանի Ամերիկյան համալսարան:

Եվրոպայի խորհրդում եւ Յունեսկոյում խորհրդատվական կազմակերպության կարգավիճակ ունեցող Միջազգային բակալավրիատում ներառված է 148 երկրի ավելի քան 4600 դպրոց: Այստեղի ավարտական վկայականը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ:

Հետագա համագարծակցության ուղղություները քննարկելու, նոր մանկավարժական մեթոդաբանություն մշակելու նպատակով Միջազգային Բակալավրիատի ԱՊՀ երկրները ամենամյա համաժողովներ են կազմակերպում: 11-րդ համաժողովը Հայաստանում է: Տեղի ընտրությունը դեռեւս նախորդ տարի էր արվել՝ Ռուսաստանում կայացած համաժովի ընթացքում:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի համոզմամբ ընտրությունը պայմանավորված է Միջազգային բակալավրիատի Հայաստանի ձեռքբերումներով: Նախարարի խոսքով՝ իրենց կրթական համակարգը զարգացնելու հարցում փոքր պետությունները մեծ կրթական տարածքներում աշխատելու կարիք ունեն: Այդպիսի տարածքներից է նաեւ Միջազգային բակալավրիատը, որն, ըստ նախարարի, քայլում է դարի մարտահրավերներին համահունչ:

Մանրամասները՝ տեսանյութում

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*