Հայ աշակերտները միջազգային օլիմպիադայից վերադառնում են մեդալներով

ՀՀ հավաքականը ղեկավարել են Գայանե Ղուկասյանը՝ ԵՊՀ և Մերի Հովսեփյանը՝ «Այբ» ավագ դպրոց:
olimpiada
Վիետնամի Հանոյ քաղաքում հուլիսի 17-ից 24-ը կայացած 2015-2016 ուստարվա «Կենսաբանություն» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմը կրկին արձանագրել է հաջողություն՝ շահելով երեք բրոնզե մեդալ: Մեդալների են արժանացել՝ «Քվանտ» վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանը,  Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Հայկ Հարությունյանը և  «Այբ» ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Աղաբեկյանը:
ՀՀ հավաքականը ղեկավարել են Գայանե Ղուկասյանը՝ ԵՊՀ և Մերի Հովսեփյանը՝ «Այբ» ավագ դպրոց:
Օլիմպիադային Ադրբեջանի հավաքականն արժանացել է 1 պատվոգրի, Ռուսաստանի թիմը նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, Իրանի հավաքականը՝ 1 արծաթե, 3 բրոնզե մեդալ: Թիմային արդյունքում հաղթող է ճանաչվել է Սինգապուրի հավաքականը՝ նվաճելով ՝ 4 ոսկե մեդալ:  Վրաստանի և Թուրքիայի հավաքականները մնացել են առանց մրցանակի:

Հիշեցնենք, որ Հայաստանի երեք թիմերը՝ ընդամենը 15 մասնակից, մասնակցելով միջազգային երեք օլիմպիադաների՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» առարկաներից,  արժանացել են 12 մեդալի՝  ոսկի՝ 1, արծաթ՝ 3, բրոնզ՝ 8 և պատվոգիր՝ 1:

 

Մեկ Մեկնաբանություն
  • Հայ աշակերտները միջազգային օլիմպիադայից վերադառնում են մեդալներով — Armenian National Committee of America
    25 июля 2016 at 11:59

    […] […]

  • *

    *