ՄԻԵԴ հերթական վճռով կառավարությունը կհատկացնի 4100 եվրո

Հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի հոկտեմբերի 27-ն է:
mied

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով ՀՀ կառավարությունը կհատկացնի 4 հազար 100 եվրոյին համարժեք դրամ: Այդ մասին հարցն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում:

ՄԻԵԴ-ի «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի ապրիլի 27-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել վերը նշված գումարը՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի հոկտեմբերի 27-ն է:

*

*