ԱՄՆ Միչիգան նահանգի դպրոցներում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության մասին դասընթացներ կանցկացվեն

Միչիգանի Սենատը հաստատել է Հայոց ցեղասպանությունը դպրոցների կրթական ծրագրում ներառելու օրինագիծը
michigan-senat

ԱՄՆ Միչիգան նահանգում երեխաներին առաջիկայում  կուսուցանեն Հոլոքոստի և 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին` ըստ նահանգի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատած նոր օրինագծի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Horizonweekly-ն, Հանրապետական Կլինտ Կեստոյի ներկայացրած օրինագիծն արժանացել է նահանգի Սենատի հավանությանը:

Օրինագծի համաձայն` նահանգապետ Ռիկ Սնայդերը պետք է 15 հոգուց բաղկացած հանձնաժողով ձևավորի Ցեղասպանության վերաբերյալ  կրթության կազմակերպման համար:

Դպրոցական ծրագրում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության մասին դասընթացներ կանցկացվեն 8-12-րդ դասարանի երեխաների համար:

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սթիվեն Բիեդան առաջարկել է նախագծում ներառել նաև Դարֆուրում, Կամբոջայում, Ռուանդայում և Բոսնիայում տեղի ունեցած կոտորածները:

*

*