Հայաստանում միասնական քննությունները մեկնարկելու են հունիսի 2- ին՝ կենսաբանություն, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն առարկաներով: Այնուհետև յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին լինելու են միասնական քննությունների օրեր: Առաջին հիմնական փուլի քննական գործընթացն ավարտվելու է հունիսի 23-ին Ռուսաց լեզու առարկայով: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը:
«Այս պահին իրականացվում է կենտրոնների կահավորման գործընթացը, տեղադրվում են տեսախցիկներ, խլացուցիչ սարքեր, հեռուստացույցեր: Ծնողները հնարավորություն կունենան հետևելու ընթացքին»,—ասաց Արա Իսպիրյանը:
Քննական կենտրոնի ղեկավարները քննական թեստերը կարող են ստանալ միայն քննության օրը՝ ժամը 07:30-ից՝ բանկի համապատասխան մասնաճյուղից։