Միասնական քննությունների օրերը հայտնի են

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխանցմամբ, առաջին քննությունը կլինի հունիսի 3-ին...
miasnakan-qnnutyun

Միասնական քննությունների ժամանակացույցը հայտնի է: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխանցմամբ, առաջին քննությունը կլինի հունիսի 3-ին «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից:

«Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությունը կլինի հունիսի 7-ին, «Ֆիզիկան»՝ հունիսի 10-ին, «Օտար լեզուն»՝ հունիսի 14-ին, «Մաթեմատիկան»` հունիսի 17-ին, «Հայոց պատմություն» եւ «Քիմիան»` հունիսի 21, «Ռուսաց լեզուն»` հունիսի 24:

Երեւանում այս տարի կգործի միասնական քննական տասը կենտրոն

1.ԵՊԲՀ

2.ՀՊՏՀ

3. թիվ 62 ավագ դպրոց

4. թիվ 170 ավագ դպրոց

5. թիվ 189 ավագ դպրոց

6. թիվ 190 ավագ դպրոց

7. թիվ 195 ավագ դպրոց

8. թիվ 20 հիմնական դպրոց

9. թիվ 196 հիմնական դպրոց

10. թիվ 118 ավագ դպրոց

*

*