Մեկնարկել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունը (լուսանկարներ)

Քննությանը ներկա է գտնվել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։

Այսօր առավոտյան  պետական տնտեսագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոնում մեկնարկել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունը: Հայտ ներկայացրած 158 դիմորդներից քննության է ներկայացրել 149-ը:

Ընդհանուր առմամբ,  միասնական քննությունների հիմնական փուլին կմասնակցի մոտ 9 800 դիմորդ: Այս տարվա դիմորդների թիվը նախորդ տարվա դիմորդների թվի համեմատ պակաս է շուրջ 1500-ով: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ով ներկա է գտնվել հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննությանը, անդրադառնալով դիմորդների թվի պակասին նշել է, որ մյուս տարի ավելի քիչ դիմորդներ կունենանք՝ կապված կրթական բարեփոխման՝ 12 ամյա կրթության անցման հետ: Ուստի համալսարանների համար առաջիկա 2 տարին բարդ շրջան է լինելու:

*

*