Միասնական քննությունների ամենացածր միավորները եղել են ռուսաց լեզվից և ֆիզիկայից

Հունիսի 23-ը Հայաստանում միասնական քննությունների առաջին փուլի վերջին օրն էր։
miasnakan-qnnutyun
Lուսանկարը՝ Photolure-ի

Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի միասնական քննությունների առաջին փուլի վերաբերյալ ընթացակարգային ու բովանդակային դիմումներ չեն ստացվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արայիկ Իսպիրյանն ասաց, որ միասնական քննություններն անցել են բավականին հարթ և խաղաղ պայմաններում։

«Ամենաբարձր ցուցանիշները եղել են օտար լեզուներից, որտեղ միջին միավորը 15-ն էր։ Ամենացածր միավորները ունեցել ենք ռուսաց լեզվից և ֆիզիկայից։ Ֆիզիկայի դեպքում միջին միավորը 11-ն էր, իսկ ռուսաց լեզվից՝ 10»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  հունիսի 23-ը Հայաստանում միասնական քննությունների առաջին փուլի վերջին օրն էր։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները